Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ կապված բոլոր հանրաքվեները կեղծվել են․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հարցը Հայաստանի Հանրապետության ներքին հարցն է։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն արտաքին որևէ պարտավորության իրականացմանը չի խոչընդոտում և խաղաղության պայմանագրի մեջ արդեն իսկ համաձայնեցված հոդված ունենք, որ կողմերից ոչ մեկը չի կարող հղում անել իր օրենսդրությանը տվյալ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու համար»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության օրակարգի ձևավորման նպատակն է ժողովրդական համաձայնեցումը անցած իրավունքի վրա հիմնված արդարադատությունն է։

«Այսօր ֆունդամենտալ խնդրի հետ առնչվում եմ որպես վարչապետ։ Ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավակարգը ժողովուրդն ընկալում է ինչ-որ մի օտար բան, որովհետև ժողովուրդը չունի զգացողություն, որ Հայաստանի Հանրապետությունում ապրելու կանոններն ինքն է իր համար որոշել։ Ինքն ունի զգացողություն, որ ուրիշներն են իր համար որոշել, թե ինքը ինչ կանոններով պետք է ապրի Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ես երկար մտածել եմ այս ուղղությամբ և եկել եզրակացության, որ ժողովրդի խորը ընկալմամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրության հետ կապված բոլոր հանրաքվեները կեղծվել են։ Ինքը կողմ չի քվեարկել այդ սահմանադրությանը, ինքը օրգանական կապ չունի այդ սահմանադրության հետ և հետևաբար այդ օտարությունը առաջանում է այդ տեղից»,-եզրափակեց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ