Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, NewDay.am-ին մանրամասներ է հայտնել Կիրանցում իրականացվող սահմանազատման գործընթացից:

«Մենք ունեինք բարձունք՝ «Խաչիլար» կոչվող, որը հենց ուղիղ խաչի վրա էր, էդտեղից մի 25 մետր իջեցրել են, որի համար հատուկ շնորհակալ եմ էդ մարդկանց, որոնք կարողացել են դա անել։ Հիմա մնում է մեր այս «քիթը»՝ գյուղի մասը, ամենացավալի տեղն է։

Այն հողերը, որ 9,5 հեկտար կորցնում էինք, էդ էլ իջեցվել ա գետով, այսինքն՝ մեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, հետևի մասում մի 3 սեփականաշնորհված հող կա՝ 4500 մետրանոց, տոչկեքը որ խփվել ա, եթե ուղիղ գծով ես վերցնում, մեջն ա ընկնում, բայց ասեցին՝ դա էլ այնպես կանեն, որ ուղիղ գծի փոխարեն փակագծով անցկացնեն, էլի մեզ է մնալու։ Հիմա սպասում ենք գյուղի և կամրջի մասը, որը բանակցությունների փուլում է։

7, 8, 9, 10, 11 կետերը արվել են, ոչ մի սանտիմետր այդտեղից հող չենք կորցնում, 12, 13, 14 հատվածը մնում է, հանձնված չի ոչ մի բան: 15-ը իրենց գյուղի մեջ է, դա իրականում իրենց տարածքն ա եղել: Իմ գյուղը, բոլորը գիտեն դա, նույնիսկ իրենց հողից մեզ է անցել։ Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ»,- ասել է նա։

Կամո Շահինյանը նաև հայտնել է, որ սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք:

«Այս պահին ոչ մի սեփականաշնորհված հող էլ չի անցնում իրենց, մինչև էս պահը ինչ եղել է, ես գոհ եմ»,- նշել է վարչական ղեկավարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ