Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Քիչ առաջ լարված իրավիճակ է ստեղծվել Կիրանցում։ Ընդդեմ սահմանազատման գործընթացի բողոքի ակցիա իրականացնողները կամրջի հատվածում երթևեկող առանց պետհամարանիշի մեքենա էին նկատել և արգելափակել դրա ելքը։ Նրանք կասկածներ ունեին, որ մեքենայում կարող են քարտեզագիրներ լինել։

Բնակիչներին մեկին թույլ տրվեց մոտենալ մեքենային և տեսնել, թե ովքեր են ներսում, ինչից հետո նա հայտարարեց, որ քարտեզագիրներ են, սակայն երևալ չեն ցանկանում։

Ակցիայի մասնակցիները, սակայն շարունակեցին պնդել, որ ուզում են անձամբ համոզվել ու տեսնել, թե ովքեր կան այդ ավտոմեքենայի մեջ, ինչի հետևանքով հրմշտոց ու քաշքշուկ սկսվեց ոստիկանների ու նրանց միջև։ Եղավ կարճատև բախում։

Այնուհետ հայտարարվեց, որ մեքենայի մեջ գտնվողները հեռացել են, ինչից հետո ակցիայի մասնակիցներին ճանապարհը բացելու և մեքենաների երթևեկութունը թույլ տալու հորդոր եղավ։

Տեղում է նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ