«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Էրեբունի վարչական շրջանը հորդորել է զերծ մնալ «Աղի լիճ» ջրավազանում լողալուց կամ կենցաղային կարիքների համար ջրավազանի ջուրը օգտագործելուց։

«ՀՀ առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչարարության արդյունքում իրականացված փորձաքննությունների արդյունքում «Աղի լիճ» ջրավազանի ջրի որակի սանիտարա-մանրէաբանական, զգայորոշական և սանքիմիական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ հիման վրա հայտնաբերված խախտումներով պայմանավորված՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու, ջրային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացումը եվ տարածումը կանխելու նպատակով արգելվում է մուտք գործել սահմանային շերտ»,- ասված է վարչական շրջանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ