ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՆԳՆ-ից։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառվել, ինչի հետևանքով վնասվածքներ ստացող քաղաքացիներ են եղել։

Հիշեցնենք՝ ժամեր առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել Կիրանցում։ Ընդդեմ սահմանազատման գործընթացի բողոքի ակցիա իրականացնողները կամրջի հատվածում երթևեկող առանց պետհամարանիշի մեքենա էին նկատել և արգելափակել դրա ելքը։ Նրանք կասկածներ ունեին, որ մեքենայում կարող են քարտեզագիրներ լինել։

Բնակիչներին մեկին թույլ էին տրվել մոտենալ մեքենային և տեսնել, թե ովքեր են ներսում, ինչից հետո նա հայտարարել էր, որ քարտեզագիրներ են, սակայն երևալ չեն ցանկանում։ Ակցիայի մասնակցիները, սակայն շարունակել էին պնդել, որ ուզում են անձամբ համոզվել ու տեսնել, թե ովքեր կան այդ ավտոմեքենայի մեջ, ինչի հետևանքով հրմշտոց ու քաշքշուկ էր սկսվել ոստիկանների ու նրանց միջև։ Եղել էր կարճատև բախում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ