Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

«Հիշո՞ւմ եք՝ ինչեր էին խոսում Ոսկեպարի եկեղեցու հետ կապված, թե եկեղեցին տվեցին, Ոսկեպարի եկեղեցու մուտքից 1 մոտր այն կողմ է լինելու սահմանը: Հիմա սահմանազատումը կլինի, դուք կգնաք, մոմ կվառեք ու կհասկանանք՝ սահմանազատումն ինչ տվեց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուն»:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով եկեղեցուն ու սահմանազատմանն առնչվող հարցին:

«Այն բոլոր նեգատիվ կանխատեսումները, որոնք արվում էին, տեղի չեն ունեցել: Ոսկեպարի եկեղեցին (այ, հիմա մենք 100 տոկոսով կարող ենք ասել, որովհետև սահմանի այդ հատվածը սահմանազատված է) գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, և դրա՝ դեպի եկեղեցի մոտենալու, մուտք գործելու, ծես անելու, իր գործունեության, տարածքի հետ կապված ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ