Ինչպես կաթողիկոսը պետությանը խաբեց մոմի հարցում

Երկար ժամանակ մեզանում շրջանառվում է այն կարծիքը, որ Մայր աթոռը մեծ գումամարներ է աշխատում մոմի վաճառքից, որը չի հարկվում, մոմավաճառությունը փողերի լվացման լուրջ աղբյուր է:

018-ից ի վեր գործող իշխանությունները մեխանիզմներ է առաջարկել եկեղեցուն, որպեսզի մոմի վաճառքը հարկվի, բայց նաև պետությունն օգնի եկեղեցուն, որ նրա բնականոն գործունեությունը չտուժի: Բայց պետության առաջարկի հիմքում եղել է ոչ թե բուն հարկումը, այլ ստվերային գործունեության կանխումը և փողերի լվացման դեմ պայքարը:

Եկեղեցին բազմիցս քննարկել է կառավարության հետ այս առաջարկները՝ մերժելով դրանք: Ու հանկարծ եկեղեցին դադարել է մտաահոգվել այս թեմայով: Մեր աղբյուրներն ասում են, որ մոմի ներմուծումը Հայաստան երկար ժամանակ եղել է որպես բարեգործական ապրանք, որը արտոնվել է կառավարության կողմից: Սակայն վերջին շրջանում կաթողիկոս Գարեգին Բ-ն գտել է պետությանը «գցելու» հետաքրքիր մեխանիզմ իր եղբոր միջոցով: Հայաստան մոմն ներմուծվում է ՌԴ-ից: Եզրաս արքեպիսկոպոսը կարողացել է այդ մեխանիզմի միջոցով ՌԴ-ից բերել մոմ, այն ձևակերպել որպես նվիրաբերություն եկեղեցուն: Իսկ նման պարագայում արձանագրվում է, որ մոմը, իբր, հարկվել է ԵԱՏՄ անդամ երկրի տարածքում և, հետևաբար, հարկման ենթակա չէ Հայաստանում:

Պատահական չէ, որ Գարեգին Բ-ի շրջապատի արքեպիսկոպոսները հաճախ են հնչեցնում այն միտքը, թե պետությունը հավերժ չէ, եկեղեցին ուժեղացրեք: Հավանաբար, վերջին շաբաթների նրանց գործողություններն էլ միտված են հենց սրան՝ Հայաստանում լինի ոչ թե պետություն, այլ Հայ առաքելական եկեղեցու կրոնական համայնք, իրենք էլ՝ համայքանպետ:

Աղբյուրը՝  Բաղրամյան 26

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ