ՀԱՀ-ում առյուծը ճանապարհի մեջտեղում հարձակվել է այծքաղի վրա

 

Համացանցում սահմռկեցուցիչ տեսանյութ է հայտնվել, որը պատահաբար նկարահանել են զբոսաշրջիկները: Տեսանյութում երեւում է՝ ինչպես է առյուծը ճանապարհի մեջտեղում հարձակվում այծքաղի վրա, հաղորդում է Daily Mail-ը:

Զբոսաշրջիկների խումբը հետեւել է առյուծին 3 կմ հեռավորության վրա, երբ հանկարծ ճանապարհի մեջտեղում Կրյուգերի ազգային պարկում տեղի է ունեցել անսպասելի հարձակումը: Այծքաղը դիմադրել է, սակայն սատկել է կենդանիների արքայի թաթերի հարվածից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ