Մեծ Բրիտանիայում քաղցած աֆրիկացիներին կոչ են արել միջատներ ուտել

Մեծ Բրիտանիան Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությանն ու Զիմբաբվեին օգնելու նախագիծ է մշակել, որն ուղղված կլինի ուտելի միջատներ աճեցնելուն։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նշվում է, որ այդ նպատակների համար երկիրը կհատկացնի 50 հազար ֆունտ ստերլինգ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, մասնավորապես, ԿԴՀ-ում անասունների համար քիչ հող է մնացել, բնակիչներին կօգնեն բուծել աֆրիկյան արմավենու բզեզ, տերմիտներ և ծղրիդներ:

Զիմբաբվեում կիրականացվի դպրոցներում մատուցվող շիլաներում որդեր, ինչպես նաև թրթուրներ օգտագործելու նախագիծ։ Պաշտոնյաները պնդում են, որ այս տեսակի միջատները պարունակում են մարդու օրգանիզմի համար կարևոր վիտամիններ և հանքանյութեր։

Ծրագրի ղեկավար դոկտոր Ալբերտո Ֆիորեն ասում է, որ աֆրիկյան միջատների աճեցման նախաձեռնությունը մեծ օգուտ է տեղացիների համար, քանի որ նրանք չեն կարող իրենց թույլ տալ ներմուծվող սնունդ:

Դրանք՝ որդեր և թրթուրներ պարունակող ուտեստները, ըստ նրա, հիանալի համ ունեն, նաև շատ առողջարար են։ Առաջիկայում նախատեսվում է հետազոտություն անցկացնել երեխաների ակադեմիական առաջադիմության վրա որդերով շիլայի ազդեցության մասին։

«Հաշվի առնելով բնակչության ախորժակը, որը գերազանցում է մոլորակային սահմանները, և ներկայիս գյուղատնտեսության վիճակը, որը ոչնչացնում է կենսաբազմազանությունը և փոխում կլիման, մենք այլ ելք չունենք, քան փոխել սննդի արտադրության և սպառման ձևը, ինչպես նաև մեր տեսակետները», — կարծում է Փեմբրոքշիրում միջատների ֆերմայի հիմնադիր, միջատաբան Սառա Բեյնոնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ