Ռուս տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է իր հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած․ տեսանյութ

Ռուս տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է իր հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած։ Ըստ SHOT տելեգրամյան ալիքի՝ Սալավաթի Կալինինա փողոցի տներից մեկի բնակիչներն արթնացել են գիշերվա ժամը մոտ երեքին (Երևանի ժամանակով) կնոջ ահավոր ճիչերից։

Կատաղած տղամարդը նրան նետել է ասֆալտին, ոտքերով հարվածել ու կանգնել փորի վրա՝ ուշադրություն չդարձնելով տուժողի աղաչանքներին։ Հետո տղամարդը նրան մազերից բռնած ներս է քաշել շենքի մուտք։ Երբ շտապօգնության ծառայությունները բացել են դուռը, ոչ ադեկվատ տղամարդը գրկախառնված է եղել տուժածի անշնչացած մարմնի հետ։

Մարդասպանին բերման են ենթարկել։ Առայժմ հայտնի է, որ նրա անունը Արտյոմ է, և որ նա 36 տարեկան է։ Ենթադրաբար նա թմրանյութի ազդեցության տակ է եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ