Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ

Կարծես գնալով ավելի են հաստատվում այն պնդումները, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վրա «քաղաքական հաշվարկ» իրականացողը Ռոբերտ Քոչարյանն է:

Երեկ հիշեցրել էինք, որ Քոչարյանը, 2022 թվականին տված իր հարցազրույցներից մեկում խոսելով նախագահի թեկնածու առաջադրելու մասին, հայտարարել էր, որ իր համար լավագույնը Հայ առաքելական եկեղեցու որևէ սրբազանի տարբերակն է:

Քոչարյանը շեշտել էր, թե սա նաև առաջարկ է, որի շուրջ կարելի է պայմանավորվել:

Նույն թվականին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ էր ունեցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հանրահավաքին՝ դրա ժամանակ ասելով այն թեզերը, որոնք ասում է այս օրերին:

Մասնավորապես, որ «տաճարը հաղթելու է փողոցին, ոգին հաղթելու է դուխին, հաշտությունն ու սերը հաղթելու են ատելությանը և թշնամությանը»:

Արդյո՞ք Քոչարյանի այդ հայտարարությունը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթը նրա հանրահավաքին պատահական էին, թե՞ ի սկզբանե արդեն իսկ ակնարկվում էր, որ Բագրատ արքեպիսկոպոսը մտնելու է քաղաքականություն, և կա նման պայմանավորվածություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ