Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղելյանը։

Հիշեցնենք՝ Մատվիենկոն ապրիլի 24-ին էր հանձնարարել պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

Ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

Նամակի վերաբերյալ խոսակցություններին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր նաև ինքը Սիմոնյանը՝ նշելով. «Հայ ժողովրդի և ռուսաց ժողովրդի բարեկամության մասին է խոսում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հետ կապված անգամ մեկ նախադասությամբ որևիցե անդրադարձ չանելով: Ուզում եմ հասկանալ՝ ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, չէ, խնդիրն այն է, որ իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն պետք է գործի որպես անկախ պետություն, իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն անկախ պետություն է, իրենց ընկալման մեջ մենք ծայրագավառ ենք, ինչն է իրենց նեռվայնացրե՞լ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ