Նիկոլ Փաշինյանը չի գնալու Մոսկվա` մասնակցելու Պուտինի երդմնակալությանը. Ալեն Սիմոնյան

Ոչ: Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալո՞ւ է Մոսկվա՝ մասնակցելու Պուտինի երդմնակալությանը:

«ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել և ես կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է, բայց իմ տեղեկություններով՝ երդմնակալությանը չի մասնակցելու»,- ասաց նա:

Նշենք, որ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 8-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ