Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Ապրիլի 26-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ Շուշանիկ Բ.-ն իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կամո փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է աջ գոտում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Տոյոտան»-ն գլխիվայր շրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է «Մերսեդես»-ի վարորդի ինքնությունը:

«Տոյոտա»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ