Վարչապետը մանրամասնել է իր վերաբերմունքը Քոչարյանի համար Բակո Սահակյանի միջնորդությանը

Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը։ Կարող են լինել տարբեր խնդիրներ, որոնց վերաբերյալ Երևանում ու Ստեփանակերտում լինել տարբեր կարծիքներ։ Խոսքը նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար Բակո Սահակյանի միջնորդության մասին է։ Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց իր խոսքերը այն մասին, որ բարոյական առումով կարող է հասկանալի լինել Սահակյանի քայլը, բայց քաղաքական տեսանկյունից պետք է գնահատել, երբ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա։

Փաշինյանի խոսքով՝ նախագահը մի մարդ է, ով իր ենթակայության տակ ունի հատուկ ծառայություններ և ուժային լծակներ, ու միջամտում է դատական գործընթացին։

«Որքանո՞վ է սա ընդունելի։ Ես նկատի ունեմ՝ դատական գործընթացում, ըստ էության, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է, և այդպես պետք է լինի։ Եվ պատկերացրեք՝ դատական պրոցես է տեղի ունենում, որտեղ սենյակում՝ դատական նիստերի դահլիճում ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ։

Եվ այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը ասում է դատավորին, որ միջնորդում է, որ նա կայացնի այսպիսի որոշում։ Ինչքանո՞վ մենք կարող ենք էս պայմաններում խոսել օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին»,- ասել է Փաշինյանը։

աղբյուրը՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ