Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Վերին Խոտանան գյուղի վարչական տարածքում իրանական համարանիշներով ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 20-ից ավելի վիրավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերր նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատի և Աղվանի հենակետի փրկարարնները՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է մահացածների թիվը ավելին է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ