Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

«Հայկական ժամանակ»-ը որևէ հրապարակում չի արել այն մասին, թե իրավապահները պատրաստվում են մեկուսացնել Բագրատ Գալստանյանին: Վերջինիս հարց հղած լրագրողի և նրա պնդումները կեղծ են և մանիպուլյատիվ:

Մասնավորապես՝ այսօր Գալստանյանի հետ հարցազրույցի ժամանակ լրատվամիջոցներից մեկի լրագրողը՝ հարցը հղելիս ասել է, թե «Հայկական ժամանակ»-ը գրել է, որ օրակարգում Գալստանյանին մեկուսացնելու հարց կա: Արձագանքելով՝ Գալստանյանը իր խոսքում կրկնել է լրագրողի արտաբերած բառը՝ «մեկուսացել»:

Գալստանյանը նաև դիտարկում է արել, թե «իրենք տեղյակ են պետական գործառույթներից բոլոր»:

Լրագրողների արձագանքին, թե լուրը անձնական աղբյուրներին հղմամբ է հրապարակվել, Գալստանյանն ասել է, թե «պետությունն այդպես է, չէ, կառավարվում՝ անձնական աղբյուրներով:

Այսօր արդեն «Հայկական ժամանակ»-ը լուր է հրապարակել՝ հայտնելով, որ Բագրատ Գալստանյանը երկքաղաքացի է, և չի կարող դառնալ վարչապետի թեկնածու, որը անձամբ ինքը Գաստանյանն է հաստատել նաև:

Վերջին, սակայն, արձագանքելով այս հրապարակմանը, ասել է, թե «Լուրը դուրս չեկած՝ «Հայկական ժամանակ» դեղին թերթ կա, 2 լուր է տարածել, մեկը որ իրենք տեղյակ են, քննչական հետախուզում էր, ինչ էր, վարույթ են իրականացրել, որի մասին ես տեղյակ չեմ, բայց իրանք տեղյակ են: Այսինքն՝ պետությունը թերթի՝ իրենց մամլո օրգանի միջոցով է գործում, դժվար էլ հայկական լինի այդ ժամանակը։ Անմիջապես արձագանքել են, 5 րոպե էլ չեն թողել վրայից անցնի, արձագանքել են Բագրատ Սրբազանն իրավունք չունի, նա երկքաղաքացի է, ուռա՜, չէ, կեցցե՜»:

Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժման հանրահավաքի ընթացքում «Հայկական ժամանակ»-ը լուր է հրապարակել, որ, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանական շրջանակները նախապես իմացել են Բագրատ Գալստանյանի քայլերի և դրան հաջորդած գործողությունների մասին, ու հրապարակում առկա են բոլոր անհրաժեշտ միջոցները, և իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ։

Բոլոր սադրիչները կձերբակալվեն՝ անկախ նրանից կարգավիճակից:

Ինչ վերաբերում է պետությունը լրատվամիջոցի միջոցով կառավարելու Գալստանյանը պնդմանը, հորդորում ենք նրան համախոհ լրատվամիջոցների մոտ չանել իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ և զերծ մնալ լրատվամիջոցի հասցեին պիտակավորող արտահայտություններից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ