Սիրելի և հարգելի արցախցիներ, գոնե դուք Ձեր փորձից պիտի հասկանայիք, թե ինչի են տանում հեղաշրջումները․ Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի և հարգելի արցախցիներ, գոնե դուք Ձեր փորձից պիտի հասկանայիք, թե ինչի են տանում հեղաշրջումները։ Սա գրում եմ, քանի որ տեսնում եմ, որ ձեզնից ոմանք չեն տեսնում, որ սա նույնանման սցենարի կրկնությունն է Հայաստանում։

Ինչի՞ հանգեցրեց Բրատիսլավայում ու Սոֆիայում ԱՄՆ֊ի կողմից կազմակերպված բանակցությունները ռուսների պահանջով սաբոտաժի ենթարկելը և իշխանափոխություն անելը՝ մաքսիմալիստական հայտարարություններով ու խոստումներով։ Ու չասեք, թե մենք, որոշ փորձագետներ, այդ մասին չենք զգուշացրել, քանի որ զգուշացրել ենք։

Լավ, եթե փոփոխություն էիք ուզում, էլի անեիք, սակայն ոչ թե վատագույն տարբերակն ընտրեիք։ Ինչու՞ անտեսեցիք Սամվել Բաբայանի առաջարկները, նա իրատեսական տարրեր պարունակող ինչ որ լուծումներ էր առաջարկում։ Հատուկ նշեմ, որ նրան կյանքումս չեմ հանդիպել, սակայն նրա՝ ավտոնոմիայի, այսինքն՝ ինքնավարության համար բանակցելը ռացիոնալ տարր էր պարունակում այդ պահին մաքսիմալ հնարավոր տարբերակն էր։

Հիմա նույն սցենարը փորձարկվում է Հայաստանում։ Այդ նույն շրջանակների ու հայացքների ներկայացուցիչները նույն անիրատեսական, զգացմունքային օրակարգն են առաջ տանում Հայաստանում։ Դրան հաջողվելու է ռուսների համաձայնությամբ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն, տարածքների գրավում, և փրկարար ռուսների կողմից այդ ամենի լեգիտիմացում։ Եվ այս անգամ, Հայաստանի տարածքն ու ինքնիշխանությունն է հարցականի տակ դրվելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ