Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դիմել է Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման օրդեր տրամադրելու պահանջով:

Այս մասին ասված է Խանի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ հավաքված ապացույցների հիման վրա դատախազները ողջամիտ հիմքեր ունեն կարծելու, որ երկուսն էլ «պատասխանատու են Պաղեստինի տարածքում (Գազայի հատված) առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից սկսած ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»:

Նրանք, մասնավորապես, մեղադրվում են այնպիսի վայրագությունների համար, ինչպիսիք են կանխամտածված սպանությունը, խաղաղ բնակչության վրա դիտավորյալ հարձակումներ կազմակերպելը, դաժան վերաբերմունքը և սովամահությունը որպես պատերազմի մեթոդ օգտագործելը։

ՄՔԴ-ն նաև պահանջել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երեք առաջնորդի ձերբակալման օրդեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ