Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Հայաստանի Հանրապետության լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է ՀՀ ժողովրդի քվեով և լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Ռոբերտ Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Երբ որ ժողովուրդը ցանկանա ՀՀ-ում իշխանություն փոխել՝ կփոխի։ բայց երբեք ժողովրդին չի կարելի նույնականացնել սերժաքոչարյանական բանդաների հետ։ Սա չի վերաբերում Հանրապետության հրապարակում հավաքված բոլոր մարդկանց»,- ասաց Ալեքսանյանը։

Այս ամենը կապ չունի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ՝ Պետրոս Ղազարյանի դիտարկմանը Ալեքսանյանը պատասխանեց՝ մեզ են ձեռք առնո՞ւմ։

«Էդ մե՞ր պատգամավորներն էին քայլում ամբողջ ճանապարհը Գալստանյանի հետ, թե Ռոբերտ Քոչարյանի, մեր հետ եկա՞վ հանդիպելու, թե Քոչարյանի պատգամավորների։ Ում են ձեռ առնում, մեզ, թե ՀՀ քաղաքացուն։ Երբ որ մի շարժում անվանում ես երթ, բայց ճանապարհի կեսը գալիս ես մեքենայով, հենց այդտեղից սկսվում է սուտը։ Երբ որ ամբողջ ընթացքում փորձում ես բացատրել, որ ոչ մի կապ չունես ռուսական ազդեցության հետ, ռուսական ազդեցության թիվ 1, թիվ 2, թիվ 3 գործակալներիկ հետ ՀՀ-ում, բայց հետո գալիս ես ու իրենց հետ մտնում ես հյուրանոց չգիտեմ ինչ անելու, բանակցելու ըստ երևույթին, այդտեղ է, որ ամեն ինչ ձախողված է:

Չի կարելի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն խաբել ու ասել ժողովրդի անունից եք խոսում։ Դուք Ռոբերտ Քոչարյանի անունից եք խոսում, Սերժ Սարգսյանի անունից եք խոսում։ Դրանում ոչ մի վատ բան չկա, բայց թող չասի, որ ժողովրդի անունից է խոսում։

Մենք մեր քաղաքացիներին, ժողովրդին առավել ևս հարգում ենք, նրանց կամքը մեզ համար օրենք է, բայց Ռոբերտ Քոչարյանի կլանը ՀՀ ժողովուրդը չէ, ու ՀՀ ժողովուրդը մեկանգամ ևս այսօր դա ցույց տվեց»,- ասաց Ալեքսանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ