Ինչ եղանակ է սպասվում մայիսի 10-ին

Երևան քաղաքում՝

Մայիսի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 12-ի երեկոյան, 13-ի գիշերը՝ ինտենսիվ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 10-14-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ