Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ

«Ես կուզեմ, որ էս հողերը իրանց մնա, բայց էն արանքը չկտրեն»:

Այս մասին Բերքաբերում 24News-ի թղթակցի հետ զրույցում ասել է բերքաբերցի բնակիչը:

«Մենք, եթե գաղափարով մտածենք, միշտ էլ տուժած ենք, թող մեր գլխին կոտրվի, ոչինչ, իսկ եթե մտան Ոսկեպարի էն մեծ սարը, ընդեղ մենք շատ ենք տուժելու: Թող էլի մենք տուժենք, մեր ժողովուրդը շատ պինդ ժողովուրդ է, թող էս հողերը՝ 860 հեկտարը, վերցնեն, էն սարը չբարձրանան, որ սարը բարձրանան, մեր ստեղ մնալը միտք չունի»,- ասել է նա:

Վերջինս նաև նկատել է՝ ով որ Նիկոլ Փաշինյանին քֆուր է տալիս, ղալաթ է անում. «Իրանց տված քֆուրնեը իրանց տա՞մ»:

Բերքաբերի բնակիչը ընդգծել է՝ ուզում են, որ հիմնական սահման լինի, այդ սահմանը պահեն:

«Հիմնական մեր սահմանը գծենք, տեսնենք՝ որտեղ է ու մեր ոտը դնենք ըտեղ»,- նկատել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ