Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Այս մասին Բերքաբերում 24 News-ի թղթակցի հետ զրույցում ասել է բերքաբերցի պապիկը՝ արձագանքելով հարցին, թե գոհացուցի՞չ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը և նրա տված պատասխանները:

«32 տարի է՝ այս գյուղի 850 հեկտար հողամաս թուրքի ձեռքին է, ո՞վ եկավ ասեց՝ էս ինչ վիճակ է, հիմա էս ինչ գլխացավանք են սարքել՝ Ոսկեպա՜ր, Ոսկեպա՜ր, Ոսկեպա՜ր… Չգիտեմ, «Հայաստան» խմբակցություն է, Դաշնակցություն է, ովքե՞ր են եղել, այս գյուղի տեղը գիտե՞ն, գյուղի անունն էլ չեն չոտկի ասում, փոխանակ ասեն՝ Բերքաբեր, ասում են Բերթավան, Բերքավան, էդ ի՞նչ ձև է, մի հատ թող գային»,- ասել է նա:

Հարցին, թե կո՞ղմ է, որ 4 գյուղերը տա՞ն, բերքաբերցի պապիկը արձագանքել է՝ 4 գյուղերը ո՞ւմն է:

Լրագրողի հարցին՝ ինքը գիտի՝ ո՞ւմն են, նա արձագանքել է, որ՝ այո, շատ լավ գիտի. «77 տարեկան մարդ եմ, հայրս 90 տարեկանում է մահացել է, ես նրան հարցրել եմ՝ էս ի՞նչ գյուղեր են, ասել է՝ թուրքի գյուղեր են, իրեն էլ նույն բանն իր հայրն է ասել: Ասում են՝ Տավուշի 4 գյուղերը տալիս են, Տավուշում տե՞նց գյուղ կա, Տավուշի գյուղը սա է, Բերքաբերն է, Տավուշի գյուղը Սարիգյուղը, Կիրանցն է, խի՞ եք աղավաղում Տավուշի 4 գյուղերը, ինչո՞ւ չեք ասում՝ Ադրբեջանի 4 գյուղերը հետ են վերցնում, քաղաքում ապրող մարդիկ էլ հենց իմանում են, թե էդ Տավուշի 4 գյուղն են տալիս»:

Նա նաև խոսել է սահմանների պաշտպանության մասին. «Էն վախտ, որ մենք սահմանին կանգնած էինք, էսօրվա խոսողների ծնողները որտե՞ղ էին, որ իրանց երեխեքը հելնում գալիս են, ասում՝ մենք ձեզ հետ ենք, հա, հմի մեր հետ եք, ճիշտ է, բայց էգուց, որ մի հատ կրակեն, դուք ստեղ չեք լինի, համոզված եմ: 4 տղա ունեմ, 4-ն էլ մասնակցել են պատերազմին, մեկը գնդապետ է, մեկը՝ մայոր, մեկն էլ՝ պռապռշիկ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տավուշի մարզ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ