Մեր ընդդիմության համար պետությունը փոփոխական է․ այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր են, վաղը՝ «Արմյանսկիյ օբլաստի» ինչ-որ «գորոդսկոյ դումայի» պատգամավոր կլինեն․ Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձավ «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին։

«Խոստովանություն անեմ՝ իմ տպավորությամբ՝ ՀՀ ընդդիմադիր քաղաքական դաշտում իր ազնվությամբ և ճշգրտությամբ աչքի է ընկնում Շարմազանովը։ Ֆանտաստիկ կերպար է, պարբերաբար բացահայտում է այն ամենը, ինչը հավաքական ընդդիմությունը փորձում է թաքցնել։ Նախ, պարոն Շարմազանովը խոսեց միջանցքի մասին՝ բացահայտելով ընդդիմության ծրագրերը միջանցք տալու վերաբերյալ և վերջերս էլ ոչ պակաս ֆանտաստիկ գրառում է արել, կմեջբերեմ երկու առանձին նախադասություն, որը կոնտեքստից կտրված չէ․

«Հայրենիքը մշտական է ու հավիտենական, պետությունը՝ փոփոխական, պետության սահմանները կարող են ընդարձակվել ու փոքրանալ»։

Ինչի մասին է այս հայտարությունը, մեր ընդդիմության համար պետությունը փոփոխական է, այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր են, վաղը ինչ-որ «գարադսկոյ դումային պատգամավոր կլինեն «Արմյանսկի օբլըստի»։ Իրենց համար մեկ է՝ պետությունը փոփոխական է։

Այսօր մեր ընդդիմադիր գործընկերները ՀՀ եռանգյունին են եռագույն ասում, վաղը մի ուրիշ եռագույնի կասեն վերևի երիզը սպիտակ, ոչ մի տարբերություն։

Պետությունը հո՞ հայրնեիք չէ, որ մշտական լինի, սրա մասին է խոսքը»,- ասաց նա։

Այնուհետև Ալեքսանյանը դիմեց հասարակությանը․ «Մեզ համար ՀՀ-ն անփոխարինելի է, անկախությունը՝ անսակարկելի, իսկ այս մարդկանց համար՝ ոչ, ու դրա մասին իրենք բացահայտ են հայտարարում: Հետևաբար մնացած բոլոր հետևությունները ձերն են՝ Հայաստանի Հանրապետությո՞ւն, թե՞ «Արմյանսկի օբլըստի»։

Առավել մանրամասն՝ տեսաանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ