Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

«Այն պրոցեսները, որոնց մեջ նաև ներգրավված են նաև հոգևորականները, համարում եմ Հայաստանի պետականության դեմ իրականացվող պրոցեսներ: Հայաստանին փորձ են անում ներքաշել պատերազմի մեջ, ներս փրկիչներ հրավիրելու համար՝ Հայաստանը նորից դարձնելու երրորդ երկրների սպասարկման վայր»:

Այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական գյուղերը վերջին փաստարկներն են Ադրբեջանի համար՝ Հայաստանի վրա լեգիտիմ հարձակում իրականացնելու առումով և բոլորը սրա մասին շատ լավ գիտեն: Այս պրոցեսը մեկ նպատակ է հետապնդում՝ ԼՂ- հարցում չստացվեց ՀՀ-ին ներքաշել պատերազմի մեջ, հիմա էլ փորձում են 4 գյուղերի կոնտեքստում ՀՀ-ին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, որից հետո բոլորս գիտենք ինչ հետևանքներ կարող են լինել»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե սահմանազատման ու սահմանագծման պրոցեսից հետո երաշխիք չեք տալիս, որ պատերազմ չի լինի Հովհաննիսյանն արձագանքեց. «Չկա որևէ երաշխիք, որ 100 տոկոսանոց մեզ կապահովագրի: Մենք խոսում ենք էսկալացիոն ռիսկերը նվազեցնելու, ՀՀ պետական սահմաները ֆիքսելու մասին և որևէ մեկին մեր վրա հարձակվելու համար լեգիտիմ իրավունք չտալու մասին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ