16 տարեկան տղան նետվել է Կիևյան կամրջից. նրան ողջ են հայտնաբերել

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները տեղում օգնութուն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ