Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, սակայն ընդդիմությունը փորձում է հանրության զգայական դաշտի վրա խաղալ և կեղծ օրակարգեր առաջ քաշել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

«Որևէ տարածքի հանձնում տեղի չի ունենում, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս ասվել է:Ինչ վերաբերում է ճանապարհներին, դրանք ընդամենը ճշգրտման կարիք ունեն, և այդ սահմանների վերահաստատման գործընթացում պետք է հասկանալ այդ ճանապարհների պատկանելությունը կամ դրանց տեղանքը»,- ասել է պատգամավորը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է տալու գործընթացը Հայաստանին՝ նշել է.

«Հայաստանը ստանալու է միջազգայնորեն ճանաչված պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ