Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում

Ապրիլի 17-ի առավոտյան նախատեսված Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է։

«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ թռիչքը չեղարկվել է առատ տեղումների հետևանքով Դուբայում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով:

Հիշեցնենք՝ Դուբայում հորդառատ անձրևները հեղեղել են ճանապարհները։

Փողոցներում ջրի մակարդակի բարձր լինելու պատճառով երթևեկությունը խաթարվել է, մի շարք հայ տուրիստներ մնացել էին առևտրի կենտրոններում, ճանապարհներին, ավտոբուսների մեջ: Թեև լուսադեմին անձրևը դադարել է, սակայն ջրի մակարդակը դեռևս չի նվազել, Դուբայի օդանավակայանը ևս հեղեղվել է ջրով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ