«ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և գլխիվայր հայտնվել ճանապարհաշինարարների կողմից փորված փոսում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վաորրդի և վիրավորի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ամուսիններ են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ