Տոկաևը ՀՀ նախագահական նստավայրում է. կայացել է դիմավորման պաշտոնական արարողությունը

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ նախագահական նստավայրում է:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այստեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը զինվորական նվագախմբի ուղեկցությամբ:

Ղազախստանի նախագահին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկա են ՀՀփոխվարչապետը, դեսպանը, կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետը:

Սպասվում է Տոկաևի առանձնազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ