ՌԴ Պետդումայում հայտարարել են՝ «Արևմուտքը Երևանին մղում է ուկրաինական ճանապարհով»

«Ուկրաինայում ձախողումից հետո Արևմուտքը որոշել է օգտագործել Երևանին ու Քիշնևին Ռուսաստանի դեմ պրոքսի պատերազմում»,– այսպես է կարծում ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Այս մասին հաղորդում է Rambler–ը։

«Արևմուտքը Երևանին մղում է ուկրաինական ճանապարհով։ Եվ սա Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատի զարգացմանը զուգահեռ էլ ավելի ակնհայտ է դառնում»,- գրել է Սլուցկին Telegram-ի իր ալիքում։

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնն ու Բրյուսելն ակտիվորեն փնտրում են «նոր հակառուսական պոլիգոններ»։ Եվ գնալով ավելի հաճախ են Մոլդովային ու Հայաստանին տեսնում այդ դերում:

Մասնավորապես, Սլուցկին կարծում է, որ Արևմուտքի անդրկովկասյան «պլանը» Ռուսաստանին թուլացնելն է Հայաստանի ժողովրդի ազգային շահերի հաշվին։ Հեռանկարում՝ ողջ Հարավային Կովկասի ապակայունացումը։ Արդյունքում, արևմտյան «օգնությունը» կհանգեցնի ինքնիշխանության կորստի, քաղաքացիական պատերազմների, զոհերի և հումանիտար աղետների:

«Հարցն այն է, թե արդյոք այս երկու երկրների քաղաքացիները ցանկանում են այս ամենը «ուկրաինական տարբերակի» կրկնությամբ»,- եզրափակել է Սլուցկին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ