Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բլոգեր Միկա Բադալյանի այն գրառմանը, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քայլերթով մայիսի 9-ին կհասնի Երևան, ինչպես ավելի վաղ հայտարարել է նա, և այս ճակատարմարտը Հայաստանի կառավարության ղեկավարի համար լինելու է վերջինը:

Բադալյանն ակնարկել է ինչ-որ 12 հազար վագներականների մասին:

«Հասկանա՞նք, որ մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավաքն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով: Դա է ասել անհայրենիքը ու լուստրացիա արել…

Դեհ, այդ օրը մարդ առ մարդ պետք է հաշվառել…»,- գրել է Սաֆարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշի մարզից քայլերթով Երևան գալու նախաձեռնություն է սկսել:

Միկա Բադալյանի գրառման սքրինշոթը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ