Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Արարատի մարզում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

«Այրվածքաբանության ազգային կենտրոն» ծնողների ուղեկցությամբ բուժօգնության դիմած երեխայի մոտ ախտորոշվել է «ջերմային այրվածք՝ եռացրած հեղուկով, ձախ ուսագոտու, ձախ վերին վերջույթի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 6 տոկոս մարմնի մակերեսով»։

Տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն Արարատի մարզի բնակիչ 2-ամյա աղջնակ է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ոստիկանները պարզել են նաև, որ ծնողի կողմից երեխայի առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու հետևանքով երեխան տան խոհանոցի սեղանի վրայից վերցրել է տաք թեյով լի բաժակը և շրջել իր վրա՝ ստանալով նշված այրվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ