Սրտի 9 վիրահատություն տանելուց հետո նա ողջ էր մնացել:Փոքրիկ տղան բոլորին ապացուցեց, որ իրական հերոսները չեն հանձնվում

Կրիսն ու Էշտոնը ոգևորված սպասում էին իրենց որդու ծնունդին:Նրանք անցել էին բոլոր բժշկական ստուգումները և պարզվեց որ լուրջ խնդիրներ կան` հիպոպլաստիկ սրտի սինդրոմ:Երեխան ծնվելուց անմիջապես հետո վիրահատեցին սիրտը:Նման ախտորոշմամբ հիվանդ երեխաներից շատ քչերն են ողջ մնում:Նա 9 սրտի վիրահատություն տարավ,3 անգամ եղել է վերակենդանացման բաժանմունքում և մեկ անգամ էլ սրտի ինսուլտ:Սա ուղղակի հրաշք է…

Նա ծնվել է երկու կիլոգրամ քաշով և այդ ամենը հաղթահարելու համար նրան անհրաժեշտ էր ուժ:Մեկ շաբաթական էր, երբ նրան առաջին անգամ վիահատեցին: Բոլոր հարազատները մտահոգ էին փոքրիկի առողջությամբ:Բայց բոլորի մոտ մի զգացողություն կար, որ նա կկարողանա հաղթահարել ամեն մի դժվարություն:15 ամիս անց նրա դուրս գրեցին հիվանդանոցից:Մի քանի օր անց նորից նա հայտնվեց հիվանդանոցում ինսուլտի պատճառով:

Բայց Փառք Աստծո նա այժմ տանն է և նրա կյանքի այս պահին վտանգ չի սպառնում:Ապագայում պետք է կատարեն սրտի փոխպատվաստում:Փոքրիկի դեմքից ժպիտը չի պակասում այդքան դժվարություններ հաղթահարելուց հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ