ՊԵԿ-ը կաշառքի համար ձերբակալված աշխատակիցների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

Պետական եկամուտների կոմիտեն խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած դրսևորում և անընդունելի համարում ծառայողական դիրքի օգտագործումը անձնական շահի նպատակով։

Կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վերահաստատում է՝ կոռուպցիայի նկատմամբ ցուցաբերում է զրոյական հանդուրժողականություն և համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի։

Չնայած ՊԵԿ-ում շարունակաբար իրականացվող հակակոռուպցիոն և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ առանձին աշխատակիցների նման գործողությունները չեն կարող համատեղելի լինել պետական ծառայողի վարքագծի և պատասխանատվության չափանիշների հետ։

ՊԵԿ-ը վստահեցնում է, որ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ հետևողականորեն շարունակելու է համակարգում կոռուպցիոն ռիսկերի բացառմանն ու նմանատիպ երևույթներն արմատախիլ անելուն ուղղված աշխատանքները։

Կոմիտեն կրկին հորդորում է իր բոլոր աշխատակիցներին խստագույնս պահպանել օրենսդրության և ծառայողական էթիկայի պահանջները՝ չվարկաբեկելով ՊԵԿ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ