ՀՀ ամբողջ տարածքում տեղումներ կլինեն. սպասվում են բուք, մերկասառույց, ցածր տեսանելիություն

Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց, նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։

Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։

Երևանում նոյեմբերի 8-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։

Նոյեմբերի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ