Մենք Գյումրիում պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ, որպեսզի Գյումրին կարողանա ծաղկել. Փաշինյան

Մենք Գյումրիում պետք է իրականացնենք ավագանու արտահերթ ընտրություններ։

Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում Շիրակի մարզ այցի վերջնակեստում՝ Գյումրիում, իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, կտեսնենք, թե երբ՝ անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ:

Մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք, որպեսզի Գյումրին ծաղկի, այնպես, ինչպես օրինակ Արթիկն է ծաղկում, հանրապետության մյուս քաղաքներն են ծաղկում և ընդհանապես Հայաստանի Հանրապետությունն է ծաղկում»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորված է 2025 թվականի հոկտեմբերի 21-ից։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ