![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարություններից մեկն ու մեկնաբանել այն:
«Հլը սրան լսեք…։ Հիմա, որ սրան ասես սրիկա լրտես, կնեղանա: Բա եթե սրիկա լրտես չես, ոնց ես քո երկրի ղեկավարին մեղադրում մի բանի համար, ինչի համար մեղադրում էին ադրբեջանցիները:
Մենակ լրտեսը կարող է սենց արտահայտվել, որովհետև կենտրոնը ձեռը տվել ա մետոձիչկա: Բայց քո պրոբլեմն էն է, որ գրած տվածն էլ չես հասկանում, բառակույտեր շարելով եթեր ես լցնում:
44-օրյա պատերազմի պարտության պատճառներն էլ բազմիցս բացատրել ենք, բայց ինչպես պատմությունն է ցույց տալիս, դժվարություն ունես հասկանալու հետ»,- գրել է Հարությունյանը:
![]()