![]()
«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանում ծվարած են և թափառում են գաղտնի ու բացահայտ գործակալներ:
«Ոչ միայն Սամվել Կարապետյանը, այլև շատերը հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում են և ունեն պարտավորություններ»,- ասում է նա:
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվածները պետք է «գետինը մտնեն», քանի որ Քոչարյանը քաղաքական դիակ է:
Ըստ Սաֆարյանի՝ քաղաքակրթությունն անցել է Գագիկ Ծառուկյանի կողքով. «Նա և Քոչարյանը քարանձավաբնակի արժեհամակարգ ունեն»:
Վերջինս շեշտում է՝ այսօր եթե մենք ձայն ենք տալիս իշխող ուժին, անվարան կերպով կանգնում ենք մեր պետության հզորացման կողքին:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()