![]()
«Այս այցը ազդակ է, որ Միացյալ Նահանգները Հայաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր: Նախկին իշխանությունների օրոք անգամ երազել չէր կարելի նման հարաբերությունների մասին»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը՝ անդրադառնալով մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցին Հայաստան:
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ առիթ չունի խուճապի մատնվելու. «Մենք ունենք ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը»:
Տաթևիկ Գասպարյանի նկատառմամբ՝ Նիկոլ Փաշինյանին «Մարտի 1»-ի համար մեղադրող Ռոբերտ Քոչարյանը, մեղմ ասած, սուտասան սրիկա է:
«Եռագլուխ ուժերը, հաճույքներից բացի, թող մի քիչ էլ գումար ծախսեն հայերեն սովորելու վրա: Փրփուրներից են կախվել, հասկանում են, որ հայտնվելու են քաղաքական աղբանոցում»,- ասում է նա:
Միաժամանակ պատգամավորը ֆանտաստիկայի ժանրից է համարում այն, որ Քոչարյանը վերևից իջել է, քայլում է ժողովրդի մեջ, երեխա է գրկում, և կապիկություն է համարում այն, թե Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը կոնֆլիկտ ունեն միմյանց հետ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()