![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում քարտեզ է հրապարակել, որում երևում են Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին գրառում է արել՝ նշելով, որ այսուհետ այս երկաթգծով (Հայաստան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ) մենք կարող ենք ապրանքներ արտահանել Եվրոպական միություն։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար:
«Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է։
Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,- գրել էր վարչապետը:
![]()