Էրդողանը ցավակցել է Ալիևին այսպես կոչված «Խոջալուի ողբերգության» կապակցությամբ

Իլհամ Ալիևը փետրվարի 26-ին հեռախոսազրույց է ունցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Էրդողանին՝ ծննդյան առթիվ, մաղթել նրան նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Թուրքիայի։

Թուրքիայի նախագահը իր հերթին ցավակցություն է հայտնել Ալիևին այսպես կոչված «Խոջալուի ողբերգության» կապակցությամբ:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են Ալիևի՝ վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը Թուրքիա, ընդգծվել է, որ այդ այցը նպաստել է երկրների միջև կապերի հետագա ամրապնդմանը:

Ալիևը և Էրդողանը վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան և կամրապնդվեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ