Բոլորիս ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու գործին. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Քաղաքացու օրը մեր տոնացույցի ամենաերիտասարդ տոներից է և նշվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։

Տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը։ Տոնը կարևորում է Քաղաքացու առանցքային դերակատարությունը պետության կայացման ու զարգացան գործում։ Յուրաքանչյուրիս ու մեր բոլորիս ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու գործին։
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Քաղաքացու օրվա առթիվ՝ խաղաղություն, առողջություն ու երջանկություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ