Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Հանրապետության հրապարակում և Կառավարության շենքի դիմաց գտնվող ոստիկանական ուժերը հասարակական կարգ են ապահովելու։

Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Հարցին՝ ոստիկանությունը ուժ կիրառվելո՞ւ է, վերջինս նկատեց՝ եթե օրենքի սահմաններում լինի հավաքը, ուժ չի կիրառվի։

«Պետք է այնպիսի արարքներ թույլ չտան, որ ոստիկանությունը ուժ կիրառի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հնարավոր սադրիչներին, ոստիկանապետն ասաց՝ կաշխատեն տարբերել նրանց։

«Մենք լավատես ենք, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք չի լինի»,- հավելեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ