Ծայրագավա՞ռ, կրոնական համա՞յնք, թե՞ պետություն․ Ի՞նչ սցենար է խաղարկվում Հայաստանում

Ծայրագավա՞ռ, կրոնական համա՞յնք, թե՞ պետություն: Ի՞նչ սցենար է խաղարկվում Հայաստանում:

Եվ այսպես, 2023 թվականի սեպտեմբերին մեծ ծրագիրը տապալվեց, երբ հայտնի եռյակի պայմանավորվածությամբ Հայաստանը պետք է ներքաշեին պատերազմի մեջ, ինչի հետևանքով Ադրբեջանը «կբացեր միջանքը» կօկուպացներ նոր տարածքներ, իսկ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում անպետք դարձած խաղաղապահ կոնտինգենտը կբերեր Հայաստան՝ «փրկելով» այն թուրք-ադրբոջանական ագրեսիայից: Հեղաշրջմանը պետք է միանար 5-րդ շարասյունը, որը կգլխատեր գործող իշխանւթյանը՝ Լեռնային Ղարաբաղը «միայնակ թողնելու», «միջանցքը տալու», «նոր հողեր կորցնելու» համար:

Հայաստանի իշխանությունն 2023-ին ճիշտ ժամանակին բացահայտեց պետության դեմ մեծ դավադրությունը, հանդես եկավ Անկախության համար անզիջում պայքարի դուրս գալու ուղերձով: Արդյունքում, ժողովուրդն ընկալեց առաջնորդի ուղերձը և ցանկացավ մնալ Պետւթյուն, ոչ թե ծայրագավառ կամ Թաթարստան:

Հիմա, երբ Ադրեբջանի հետ բանակցություններում հերթական քայլն է արվում թոթափելու լարվածությունը և ամրագրելու միջազգային իրավունքի կարևոր սկզբունքները, ինչը թույլ կտա խուսափել նոր ագրեսիայից և ամրապնդել Հայաստանի պետականությունը, խաղարկվում է Հայաստանը գաղութացնելու նոր սցենար:

Բայց եթե նախորդ տարի Հայաստանին վերապահվում էր ծայրագավառի կարգավիճակ, հիմա Հայաստանի տարածքում հայ ժողովրդին վերապահվելու է, ըստ սցենարի, կրոնական համայնքի կարգավիճակ: Մոսկվան, ըստ երևույթին, տեսնելով ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիալական հարցումների արդյունքները, որում Հայ առաքելական եկեղեցին ներկայացվում էր որպես ամենավստահելի ինստիտուտներից մեկը, բեմահարթակ է բերում իր գործակալական ամենամեծ ցանցի ներկայացուցիչներին՝ հոգեևորականներին: Առաջ են գալիս մարդիկ, որոնք իրենց խոսքում բազմիցս մերժել են պետություն գաղափարը: Օրինակ, Միքայել սրբազանը դեռ 2019-ին ասել էր, որ պետությունը հավերժ չէ, հավերժ է եկեղեցին, պետք է այն ուժեղացնել: Այն ժամանակ լայն հանրությունն ուշադրություն չդարձրեց այս հայտարարւթյանը՝ այն համարելով զառամյալ ծերունու բարբաջանք: Բայց պատերազմից հետո այս բարբաջանքը վերածվեց հստակ գծի և եկեղեցու դավանանքին: Նույն Աջապահյանը սրան ավելացրեց՝ երբ մենք պետություն չունեինք, հայերն ավելի մեծ տարածքի վրա էին ապրում՝ ակնարկելով թյուրքական հպատակությունը: Իսկ օրեր առաջ Բագրատ սրբազանը, ում նույնպես վերագրում են КГБ-ական ցանցի մաս լինելը, հայտարարեց, որ ինքը պետական սահման չի ճանաչում ու սահմանն այնտեղ է, ուր կանգնած է հայ զինվորը: Ադրբեջանն էլ է ասում նույնը՝ քեզ պարտության կմատնեմ ու ցույց կտամ քո սահմանը, կկանգնես այնտեղ, ուր կասեմ:

Վերջին օրերին հանրության գրեթե զրոյական արձագանքն օտարերկրյա հեղաշրջման հերթական փորձին շատ է նյարդայնացրել նրա հեղաշրջման հեղինակներին: Չէ՞ որ՝ որքան հեղաշրջումն ուշանում է, այնքան Հայաստանի հանրությունը հեռանում է ռուսական կայսրությունից, այնքան Պուտինը սևերես է դուրս գալիս Ալիևի առաջ, ում խոստացել է միջանք Սյունիքով, և հետևաբար դառնում է անվստահելի գործընկերներ:

Մտահոգիչ է նաև արևմտամետ քաղաքական գործիչների և փորձագետների տարօրինակ պահվածքը: Ակնհայտ է, որ նրանք որոշ ժամանակ առաջ որոշում են կայացրել սկսել քննադատել եվրոպական ինտեգրման իրենց իղձերն իրականացնող գործող իշխանությանը, քանի որ ընտրությունները մոտ են: Թերևս այդ է պատճառը, որ նրանք Ադրբեջանի հետ այս աննախադեպ պայմանավորվածությունը նույնպես սվիններով ընդունեցին և արհեստականորեն սկսեցին խփել այս իշխանությանը: Բայց նրանք չեն հասկանում, որ խփելով այս իշխանությանը, նրանք խփում են պետության հիմքերին, որոնք նոր-նոր ամրապնդվում են: Նախընտրական քարոզրշավի ֆալշստարտն արևմտամետերի կողմից և ակամայից հինգերորդ շարասյան դաշտում հայտնվելը կարող է լուրջ հարված լինել Հայաստանի պետականությանը:

Ուստի, այս բարդ պահին խնդրի լուծման շուրջ համախմբումը և սահմանազատման հաջող իրականացումը միմիայն ամրապնդելու է պետության հիմքերը: Իսկ քարոզարշավը կարելի է իրականացնել 2026-ին, դեռ ժամանակ կա:

Եկեղեցականների հեղաշրջման այս փորձից հետո իշխանությունները պետք է լուրջ հետևություն անեն և այնպիսի կարգավորումներ մտցնեն, որոնք թույլ կտան վեղարի տակ թաքնված բիզնեսմեն-գործակալներին բերել օրենքի դաշտ՝ հարկել առևտրային գործունեությունը, պարտադրել բարձրաստիճան հոգևորականների ունեցվածքի հայտարարագրում և այլն:

Աղբյուր՝ Բաղրամյան 26 տելեգրամյան ալիք

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ