Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը։

Մասնակիցների թվում են «հնգյակի» առաջնորդները՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ջապարովը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմերով։ Երկրորդ հատվածին կմիանան նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ղեկավարները։ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելն առաջին անգամ է ներկա ԵԱՏՄ գագաթնաժողովին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա։ Այցի շրջանակում նաև նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ