Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը և ոնց եք պատրաստվում երկրում իշխանություն փոխել։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին։

«Այս գործընթացը մեկ նպատակ ունի՝ թույլ չտալ, որ հանձնաժողովներն աշխատակարգը ստորագրեն և փաստաթուղթն ուղարկեն ռատիֆիկացիայի, որպեսզի պատերազմ լինի։ Պատերազմը միակ հնարավորությունն է, որ Հայաստանում իշխանափոխություն կլինի։ Երևանի վրա պետք է ռումբեր ընկնեն, որ էս մարդիկ հանգստանան, կարողանան իրենց նպատակին հասնել՝ թաքնվելով եկեղեցականների ետևում իրենց դավադիր, հակապետական, հակահայաստանյան ծրագիրը կարողանան իրագործել»,- ասաց Բաբաջանյանը։

Խոսելով ՀԱԵ եկեղեցու քայլերի և դիրքորոշումների մասին, Բաբաջանյանը նշեց, որ սա 2018, 2021 թվականների ընտրության արդյունքները չճանաչելու հետևանք է։

«Եթե եկեղեցին ճանաչեր այդ ընտրությունները, կարծում եմ՝ հաշվի կնստեր գործող իշխանությունների հետ։ Բարձրաստիճան հոգևորականների հայտարարությունն այն մասին է, որ ոչ ընտրություն են ճանաչում, ոչ սահմանադրություն են ճանաչում, Միքայել սրբազանը պարզապես խոսում էր, թե մենք պարզվում է սահմանադրությունը ոտնահարել ենք, որ Արցախը հայաթափվել է, և իրենք դրանով իրավունք են ստացել սահմանադրությունը խախտելով օրինակ գնալ վաղը Երևանում մեկնարկելիք գործողություններին»,- ասաց Բաբաջանյանը։

Եկեղեցին մտավ այն դաշտը, որում չպետք է լիներ։ Դա, ըստ Բաբաջանյանի, պետությանը լեգիտիմ իրավունք է տալիս առանց որևէ կաշկանդվածության մասնակցել եկեղեցու գործերին։

«Ես չգիտեմ, եկեղեցին այս քայլը պատկերացնո՞ւմ է, թե ինչ մեծ բումերանգի էֆեկտով հարվածն իր վրա է բերում։ Սա անթույլատրելի է»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ