Օրակարգ չկա, իսկ կազմակերպիչը չի կարողանում պատասխանել ոչ մի հարցի. Մարդ կա՝ սիրտը վարչապետ դառնալ ու անցյալի թալանը հետ բերել է ուզում

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Հասմիկ Խալափյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այն ամենն, ինչ պետք է իմանալ այս շարժման և կազմակերպչի մասին։ Օրակարգ չկա։ Կազմակերպիչը չի կարողանում պատասխանել ոչ մի հարցի։

Այստեղ և այլ հարցազրույցներում բառացիորեն ասում է՝ ինձ ինչո՞ւ եք հարցնում։ Երևանի օրակարգն էլ չգիտի, անգամ ժամը։

Էլ չեմ ասում լրագրողների հետ շփվելու ու հարցերին պատասխանելու, կամ ավելի ճիշտ չպատասխանելու էթիկան։ Երիցս նզովյալ լինեն (ծանոթ բառամթերք օգտագործեմ) այն մարդիկ, ովքեր երբեմնի հարգանք վայելող հոգևորականին այս խղճալի իրավիճակում են դրել, ինչ է թե մարդ կա՝ սիրտը վարչապետ դառնալ ու անցյալի թալանը հետ բերել է ուզում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ