Քաղաքացին է պետության ու պետականության գաղափարի կրողը․ Ալխաս Ղազարյան

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ:

Քաղաքացու օր ունենալն օրացույցում ըստ էության նշանակում է, որ մեր պետության կարևորագույն առաջնահերթություններից մեկը՝ ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների, իրավունքի ու օրենքի գերակայության հաստատումն ու ամրապնդումն է երկրում, քաղաքացիների շահերի ու իրավունքների առավելագույն պաշտպանությունը, քաղաքացուն որպես բացարձակ արժեք դիտարկելը։

Այսօր էլ, հստակ գիտակցելով օրվա կարևոր խորհուրդը, համերաշխությամբ ու միասնականությամբ լցվենք`

հանուն մեր պետության առաջընթացի, հաջողությունների ու բարեկեցիկ կյանքի. ինքներս ենք մեր պետության հզորության և առաջընթացի առաջին գրավականը՝ քանզի քաղաքացին է պետության ու պետականության գաղափարի կրողը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրվա առթիվ՝ մաղթելով կամք ու եռանդ` աշխատելու, արարելու, զարգանալու՝ ի շահ մեր պետության և մեր բոլորի իրավունքների։

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ