Պուտինն ինձ ասաց, որ չի հետաձգի այցը Թուրքիա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ավելի վաղ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն ասել է, որ չի հետաձգի իր այցը Թուրքիա։

«Նման այցը տեսանելի ապագայում չի քննարկվում, բայց Պուտինը ինձ ասաց, որ չի հետաձգի այս այցը»,- Անկարայում լրագրողներին ասել է Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Պուտինը շնորհավորել է Էրդողանի 70-ամյակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ